ՀՀ-ում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2013 14:56

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply