Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 14, 2013 14:51

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:

Ողջունելով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի այցը խորհրդարան՝ Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Կողմերը կարեւորեցին նախկինում եղած համագործակցության փորձը, քննարկեցին այն հետագայում եւս զարգացնելու, Հայաստանում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու հարցը:

Օլեքսանդր Պավլյուկը համագործակցության պատրաստակամություն հայտնեց առանձին ծրագրերի իրականացման շրջանակներում:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply