Հյու Ջեքմանը ժխտում է իր համասեռամոլ լինելու մասին բամբասանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 14:40

The Hollywood Reporter-ին տված հրցազրույցում Հյու Ջեքմանը խոսել է «Թշվառներում» ունեցած իր դերակատարման համար քաշ կորցնելու մասին, ինչպես նաև ժխտել է իր համասեռամոլ լինելու մասին տարածված բամբասանքները:

44-ամյա Ջեքմանը նաև հայտնել է, որ այդ բամբասանքները իրեն շատ ավելի են վնասում, քան ինքը կարծում էր: Ըստ նրա` ինտերնետում ամենուր նմանատիպ հոդվածներ կարդալը հատկապես  դժվար է իր 16 տարվա կնոջ համար:

Ջեքմանը իր կնոջը` իրենից 13 տարով մեծ Ֆարնեսսին, հանդիպել էր «Correlli» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ:

«X-մարդիկ» ֆիլմում Ջեքմանի ռեժիսոր Լորեն Շուլեր Դոները ևս ժխտել է այդ լուրերը` նշելով, որ ինքը դերասանին ճանաչում է հենց նրա կարիերայի սկզբից և երբեք տարօրինակ որևէ բան չի նկատել Ջեքմանի մոտ: Ըստ ռեժիսորի` դերասանը հենց սկզբից մինչև հիմա սիրահարված է իր կնոջը և ուրիշ որևէ մեկի վրա աչք չի դրել:

«Թշվառների» նկարահանման ժամանակ առաջին անգամ էր, որ Ջեքմանը երկու շաբաթից ավել էր, ինչ հեռու էր գտնվում իր կնոջից և երկու երեխաներից:

«Թշվառներում» ունեցած դերակատարման համար առաջին անգամ լավագույն դերասան անվանակարգում Օսկարի հավակնող Ջեքմանը Ժան Վալժանի դերի համար անհրաժեշտ նիհար տեսքը ունենալու նպատակով ստիպված է եղել կրճատել իր սննդակարգը և մեծ քանակությամբ հեղուկ կորցնել:

 

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply