Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է, նա հիվանդանոցում է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2013 14:38

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է և այժմ նա  գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Լուրն այս մասին հաստատեցին Հայրիկյանի նախընտրական գրասենյակից:

Պարույր Հայրիկյանի օգնական Էմմա Շաշիկյանն «Անկախ»-ին տեղեկացրեց, որ Հայրիկյանը ցավեր ուներ, ինչի պատճառով էլ այսօր նախընտրական քարոզարշավին չի մասնակցել, խումբն առանց Հայրիկյանի է մեկնել Ապարան:  Շաշիկյանի խոսքով` Հայրիկյանը պլանավորում էր հիվանդանոց գնալ վատ ինքնազգացողության պատճառով:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել հունվարի 31-ի երեկոյան: Հրազենից արձակված գնդակը դիպել էր աջ ուսին: Կատարվածը համարելով անհաղթահարելի խոչընդոտ` Հայրիկյանը փետրվարի 10-ին ընտրությունները հետաձգելու պահանջով դիմում ներկայացրեց ՍԴ, սակայն հաջորդ օրն այն հետ վերցրեց:

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ԱԱԾ-ն արդեն ձերբակալել է երկու անձի:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply