Օսկար Պիստորիուսը սիրահարների օրը սպանել է իր սիրելիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 14:21

Հարավաֆրիկացի 26-ամյա վազորդ Օսկար Պիստորիուսը, ով պատմության մեջ է մտել որպես օլիմպիական խաղերին մասնակցած առաջին սպրինտեր-վազորդ, այսօր՝ սիրահարների օրը կրակելով սպանել է իր սիրելիին: Պրետորիայում գտնվող մարզիկի տնից առավոտյան ժամը 04:00-ի շրջանում կրակոցի ձայներ են լսվել: «Radikal»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր հասած ոստիկանները Օսկարի սիրելիին գլխին և ձեռքին ստացած կրակոցներից մահացած են գտել, ինչպես նաև 9 մմ հրացան են հայտնաբերել:
Առաջ է քաշվել այն վարկածը, թե Օսկարը աղջկան գողի հետ է շփոթել և սխալմամբ է սպանել: Հայտնի է, որ աշխարհում հանցագործությունների թվով ամենավտանգավոր քաղաքներից մեկը հանդիսացող Պրետորիայում մարդիկ իրենց տներում զենք են պահում: Մարզիկը ձեռբակալված է, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply