Հույն ֆերմերները ցույց են կազմակերպել երկրի գլխավոր մայրուղու վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 14:15

Հույն ֆերմերները ցույց են կազմակերպել երկրի գլխավոր ավտոմայրուղու վրա, որը Աթենքը կապում է Սալոնիկին:

Տասնյակ ակտիվիստներ փակել են մեքենաների ճանապարհը` պահանջելով գյուղատնտեսության սուբսիդավորում: Ցուցարարները շուռ են տվել  այն ավտոմեքենաները, որոնք փորձել են ճեղքել ցուցարարների բարիկադները:

Անկարգությունների վայր են հասել անվտանգության ծառայողները: Նրանք ցուցարարներին ցրել են մահակներով ու արցունքաբեր գազով:

 

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply