Մեծամորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2013 13:22

Փետրվարի 13-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձեռքի և դեմքի շրջանում ստացած 1-ի և 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ  բուժօգնության է տեղափոխվել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը հայտարարել է, որ այրվածքները ստացել է գազալցակայանում՝ պայթյունի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքում գտնվող  գազալցակայաններից մեկում պայթել է գազամղիչ կետը, ինչի  հետևանքով Գագիկ Մ.-ն ստացել է  վնասվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Մեծամորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply