Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 13:19

Փետրվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ-525»  մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Վարորդը` Առինջ գյուղի բնակիչ, 22-ամյա  Տիգրան  Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 14-ին, ժամը 01.15-ին, մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply