Հրազդան գետում դիակ է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 14, 2013 13:14
Փետրվարի 14-ին, ժամը 10.38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում` Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի թիվ 10 տան բնակիչ, 1920 թ. ծնված Ն. Օհանջանյանի դին:
Դիտվել է 1515 անգամ:





Facebook
Tweet This