Թուրք երեխաներին Եվրոպայում հանձնում են միասեռական ընտանիքների խնամակալությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 13:02

  Թուրքիայի փոխարչապետ Բեքիր Բոզդաղի այն ահազանգից հետո, թե թուրք երեխաներին Եվրոպայում խլում են իրենց ընտանիքներից և հանձնում քրիստոնյա ընտանիքների խնամակալությանը, Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովի նախագահ Այհան Սեֆեր Ուսթյունը նոր բացահայտումներ է արձանագրել: Այս մասին է գրում թուրքական «Radikal»-ը:

Ըստ Ուսթյունի՝ Բելգիայում երեք թուրք երեխայի հարազատ ընտանիքներից վերցրել և տվել են միասեռական ընտանքիների:  Ուսթյունի համուզմամբ սա մարդու իրավունքների խախտում է, քանի որ պարզ մի որոշմամբ երեխաներին այլ մշակույթում ապրող մարդկանց են հանձնում: «Այս պահին այդպիսի երեխաների թիվը նվազագույնը 5 հազար է, սակայն նշվում է, որ նրանց թիվը կարող է մինչև 9 հազարի հասնել»,-նշել է Ուսթյունը:

Վերոնշյալ երեք երեխաներից երկուսին երկար դատական գործնթացից հետ հաջողվել էր հոտ վերցրել միասեռական ընտանիքներից, իսկ երրորդի համար պայքարը դեռ ընթանում է:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply