Ուկրաինայում ինքնաթիռը արտակարգ վթարային վայէջք է կատարել, կա 5 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 12:50

 Ուկրանիայում ներքին թռիչք իրականացնող «Южные авиалинии» ընկերությանը պատկանող «Антонов 24» տիպի  մարդատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Օդեսա քաղաքից, երկրի արևելքում գտնվող Դոնեցկ քաղաքում վթարային վայրէջք է իրականացրել, որի հետևանքով 5 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ արտակարգ իրավիճակների վարչության փոխանցմամբ վնասվածքներ են ստացել 12 հոգի, իսկ զոհված ուղևորների թիվը կարող է աճել: Հայտի է դարձել, որ ինքնաթիռը վայէջքի ժամանակ Դոնեցկի օդանավակայանում ուժեղ մառախուղ է եղել: Ինքնաթռի ուղևորներից Օլեգը նշել է, որ վայրէջքի ժամանակ օդանավը սկսել է մասնատվել և այրվել:

Տեղեկություն կա այն մասին, որ ինքնաթռի ուղևորների թվում եղել են նաև ֆուտբոլային երկրպագուներ, որոնք Դոնեցկ էին գալիս Շախտոր-Բորուսիա Դորտմունդ ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply