Սա ձնե մարդու գոյության ապացո՞ւյց է, թե սովորական խաբեություն (տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 12:45
Այսօր ձնե մարդու ուսումանասիրություններով զբաղվող փորձագետներից մեկը տեղեկցրել է, որ 11 տարեկան տղայի նկարած Յետիի հոլովակը լավագույնն է Ռուսաստանում երբևէ արված նմանատիպ տեսահոլովակների շարքում:
Հարավային Սիբիրի Կեմերովո շրջանում հեռախոսով նկարված անորակ տեսահոլովակում ծառերի մեջ երևում է ձնեմարդի հրեշային պատկերը:
Տեսահոլովակը նկարվել է Եվգենի Անիսիմովի կողմից, որը իր երկու ընկերների հետ գտնվում էր Լենինսկ-Կուզնետսկ ածխարդյունաբերական քաղաքից 28 կմ հեռավորության վրա գտնվող անտառում:
Տղաները նկարահանելուց հետո վախից փախել են:
Մոսկվայի Հոմինոլոգիայի միջազգային կենտրոնի ղեկավարը չի կասկածում, որ դա իսկապես Յետի է եղել, քանի որ արարածի կեցվածքը՝ մի փոքր առաջ թեքված մարմինը և կախված երկար թևերը, ամբողջովին բնորոշ են ձնե մարդուն: Նա ավելացրել է, որ տեսահոլովակը կեղծված չէ, և շուտով մասնագետները կպարզեն արարածի սեռը:
Ձյան վրա եղած հետքերը ցույց են տալիս, որ Յետին սկզբում գնացել է դեպի գյուղը, այնուհետև այդ նույն հետքերով հետ է գնացել:
Ըստ տեղեկությունների հոլովակը նկարվել է հունվարին:
Այս հոլովակը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի գենետիկի կողմից նույն վայրերում ենթադրաբար Յետիի մազերի հայտնաբերումից 10 օր անց: ԴՆԹ տեստի արդյունքում պարզվել է, որ այդ մազերը իրականում պատկանում են ձիու, ջրարջի և ամերիկայն սև արջի:






Facebook
Tweet This
Email This Post
