Կատմանդույում ինքնահրկիզվել է տիբեթցի վանականը. սա թվով 101-րդ վանականի ինքնահրկիզման դեպքն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 12:41
Այսօր առավոտյան Նեպալի մայրաքաղաքում Տիբեթի բողոքական վանականը, հակաչինական լոզունգներ բղավելով, ինքնահրկիզվել է:
Ականատեսների խոսքով՝ տղամարդը մտել է Կատմանդուի սրճարաններից մեկը և հարցրել լոգասենյակի տեղը: Այնուհետև, որոշ ժամանակ մնալով այնտեղ, դուրս է եկել և ինքնահրկիզվել:
Հնդկաստանում գտնվող Տիբեթի արտաքսված կառավարության տվյալներով այս միջադեպը 2009թ-ից ի վեր վանականների ինքնահրկիզման 101-րդ դեպքն է:
Բողոքականները Պեկինի կառավարությանը կոչ են անում կրոնական ազատություն տալ և վերադարձնել Հնդկաստանում գտնվող աքսորված կրոնական առաջնորդին՝ Դալայ Լամային:
Նախորդ ինքնահրկիզման դեպքը տեղի էր ունեցել Հնդկաստանում մարտ ամսին:
Ոստիկանության տվյալներով՝ այդ անգամ հաջողվել էր հանգցնել կրակը և մարդուն տեղափոխել հիվանդանոց:
Այսօրվա դեպքը կոչված էր նշելու տիբեթյան համայնքի կողմից տոնվող Լոզար տոնակատարության ամենակարևոր օրը:
Ըստ Հնդկաստանում գտնվող Տիբեթի արտաքսված կառավարության խոսնակի՝ ինքնահրկիզման դեպքերը թուլացնում են Չինաստանի կառավարության դիրքերը և տիբեթցիները ծրագրում են նաև նմանատիպ բողոքի ակցիներ իրականացնել այլ երկրներում:
Նեպալում Չինաստանի դեմ բողոքող հազարավոր տիբեթցիներ են բնակվում:
Նեպալի կառավարությունը իր հերթին չի ողջունում տիբեթցիների բողոքի ակցիները՝ նշելով, որ ինքը թույլ չի տա որևէ բարեկամ պետության դեմ ակցիներ անցկացնել Նեպալում:
Ամեն դեպքում Նեպալը թույլատրում է տիբեթցիներին անցնել իր տարածքով դեպի Հնդկաստան, որտեղ տեղակայված է արտաքսված կառավարությունը և ապրում է Դալայ Լաման:






Facebook
Tweet This
Email This Post
