Իսպանական «Ռեալ Մադրիդը» դատի կտա կատալոնական TV 3 հեռուստատեսությանը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | փետրվարի 14, 2013 12:25

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դատի տալ «Բարսելոնայի» հովանավորներից մեկը հանդիսացող կատալոնական TV 3 հեռուստատեսությանը, որի «Esports club» հաղորդաման շրջանակներում հրապարակած տեսանյութում ակումբի որոշ ֆուտբոլիստներ ներկայացված են բորենու կերպարով, իսկ պորտուգալացի պաշտպան Պեպեն նմանեցված է հայտնի ֆիլմի հերոս բժիշկ Հանիբբալ Լեկտերին: Տեսանյութում մոնտաժված են կադրեր երկու թիմերի հանդիպումներից, իսկ ամենախիստ արձագանքին արժանացել է Պեպեի դիմակավոր կերպարը:

Թուրքական «Haberler»-ը գրում է, որ տեսանյութում Ռեալի ֆուտբոլիստներ Մեսուտ Օզիլը, Հաբի Ալոնսոն, Սերխիո Ռամոսը, Արբելոան բորենու կերպարով որսի են դուրս եկել, իսկ նրանց որսը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսին է: «Ռեալ Մադրիդի» փաստաբանները հեռուստաընկերությանը մեղադրում են ակումբին վիրավորելու, անպատվելու, հասարակության կարծիքի վրա բացասական ազդեցություն թողնելու մեջ:

Տեսանյութ

Դիտվել է 1363 անգամ:

Leave a Reply