Ձյան ծանրությունից փլուզվել է Չերնոբիլի ատոմակայանի տանիքի մի հսկա հատված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 12:26

Ձյան ծանրությունից փլվել է Չերնոբիլի ատոմակայանի տանիքի մի մեծ հատված:

Չնայած որ փլուզված մասը ներառում էր 1986թ-ին պայթած համար 4 ռեակտորի հատվածը՝ այնուամենայնիվ պաշտոնատար անձիք բացառում են ճառագայթման առկայությունը:

Փլուզված հատվածը ներառում է Ուկրաինայի տարածքում գտնվող, ներկայումս չշահագործվող ատոմակայանի տուրբինային սրահը և ունի 600 քառակուսի մետր մակերես:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, հայտնում է, որ ոչ մի վտանգ չի սպառնում շրջակայքում բնակվող մարդկանց առողջությանը և կյանքին:

Ներկայումս հին սարկոֆագի վերևի հատվածում կառուցվում է կամարաձև հենապատ, որը ևս փլուզման վտանգի տակ է:

Ըստ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Անտոն Յուսովի հին պատնեշը և նոր կառուցվողը չեն տուժել փլուզումից: Վերոնշյալ բանկը ատոմակայանում իրականացնում է միջազգային դոնորների և մասամբ իր կողմից տրամադրված 2 միլիարդ դոլար արժողությամբ վերակառուցման ծրագիր:

Ատոմակայանի շնարարական աշխատանքները իրականացնող երկու ֆրանսիական շինարարական ընկերությունները էվակուացրել են իրենց աշխատողներին և այսօրվա դրությամց նրանք դեռ չեն վերադարձել:

Չերնոբիլի ատոմակայանի ներկայացուցիչը հայտնում է, որ շինարարները կվերադառնան անհրաժեշտ անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումից և տանիքի վերանորոգումից անմիջապես հետո: Նա նաև նշեց, որ տեղում աշխատող ուկրաինացի շինարարները չեն էվակուացվել և նրանց նույնիսկ չի հրահանգվել անվտանգության միջոցներ կիրառել, ինչպիսին է օրինակ դիմակներ հագնելը:

Կանաչ Ռուսաստան ծրագրի ղեկավար Վլադիմիր Չուպրովը Interfax լրատվական գործակալությանը հայտնել է, որ չնայած ներկայումս ճառագայթման վտանգ չկա, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ տուրբինային սրահի փլուզումից հետո մոտ ապագայում չի փլուզվի նաև  1986թ-ին կառուցված սարկոֆագը:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply