Թուրքիայում գոյություն ունի 71 քաղաքական կուսակցություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 12:15

Թուրքիայի վճռաբեկ հանրապետական դատախազությունը հրապարակել է երկրում գոյություն ունեցող կուսակցությունների ցուցակը, հաղորդում է  թուրքական “Vatan” թերթը:

2013թ. հունվարի 14-ի դրությամբ Թուրքիայում գործում է 71 կուսակցություն: Բոլոր կուսակցությունների անդամների ընդհանուր թիվը 10 մլն-ից ավել է:

Ամենամեծը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն է: Կուսակցության անդամների թիվը 7 մլն 551 հազար 472 է:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ունի 950 հազ. անդամ, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 363 հազար: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունն ունի ընդամենը 44 հազար 156 անդամ:

Թուրքիայում գոյություն ունեցող կուսակցությունների թվում կա 16 կուսակցություն, որոնք գրանցված անդամներ չունեն:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply