Պաշտոնյաներն այդպես էլ խաղին չեն հասել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 11:14

 Դոնեցկի Սերգեյ Պրոկոֆևի անվան օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով 5 մարդ է զոհվել: “Հարավային ավիաուղիներ” ընկերության տուրբապտուտակային  Ан-24  ինքնաթիռը վերջին  թռիչքն էր կատարում և տեղափոխում էր Օդեսայի շրջանի մարզային ադմինիստրացիայի պաշտոնյաներին Դոնեցկ` “Շախտյորի” ու դորթմունդյան “Բորուսսիայի” խաղին:

Նախնական տվյալներով, 18:24-ին վայրէջք կատարած ինքնաթիռը մեծ արագությամբ դուրս  է եկել թռիչքուղուց, շրջվել է ու մասերի բաժանվել:Ինքնաթիռում 45 ուղևոր է եղել:Սկզբում հայտնում էին 4 զոհերի մասին, սակայն, օդանավակայանում հայտարարել են, որ այդ թիվը հնարավոր է ավելանա:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply