Հռոմի պապ Բենեդիկտոս XVI Սբ Պետրոսի տաճարում վերջին պատարագն է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 10:48

Հռոմի  Պապ Բենեդիկտոս XVI Սբ Պետրոսի տաճարում իր վերջին պատարագն է կատարել Մոխրագույն չորեքշաբթվա տոնի առթիվ: Այդ օրը կաթոլիկ եկեղեցում նշվում է Զատկից մեկուկես ամիս առաջ, ու դրա հաջորդ օրն իսկ սկսվում է Մեծ պասը: Մինչ այդ Պապն ավանդական աուդիենցիա է անցկացրել, որտեղ մեկ անգամ ևս հաստատել է իր մտադրությունը: Պոնտիֆիկին են հառել ուշադրությունը ողջ աշխարհի հավատացյալները, իսկ դահլիճում հավաքվել են ուխտավորներ ու զբոսաշրջիկներ: Սա Բենեդիկտոս XVI-ին որպես   Հռոմի Պապ տեսնելու վերջին հնարավորություններից մեկն է, քանի որ Զատկին ծխականներին կողջունի կաթոլիկ եկեղեցու արդեն նոր առաջնորդը:

Պաշտոնապես Բենեդիկտոս XVI-ը աթոռից կհեռանա փետրվարի 28-ին: Վերջին անգամ Պապը հրաժարվել է աթոռից 15-րդ դարում, որպեսզի եկեղեցու պառակտումը կանխվի: Իսկ առողջության պատճառով երբևիցե  ոչ մի Պոնտիֆիկ չի հեռացել աթոռից. սա առաջին դեպքն է:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply