Թուրքիայում խաղամոլ հայրը պարտքերի պատճառով վաճառել է իր 13-ամյա աղջկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 18:00

Թուրքիայի սահմանային Շանլըուրֆա շրջանի Սիվերեք գավառում 40-ամյա հողագործ Ահմեդը, չկարողանալով վճարել թղթախաղում պարտվելու արդյունքում կուտակված պարտքը,  գումար աշխատելու նպատակով 30 հազար լիրայով 20-ամյա Մեհմեդին է վաճառել իր 13-ամյա աղջկան: Այժմ նրանք երկուսն էլ դատարանի առաջ են կանգնել: «Radikal»-ը գրում է, որ Մեհմեդը, ում 29 տարվա ազատազրկում է սպառնում, չի ընդունում իր մեղքը:

«Ընտանիքը աղջկան ինձ չէր տալիս, մենք էլ պայմանավորվեցինք և միասին փախանք: Մի անգամ էլ սեռական հարաբերություն ենք ունեցել: Երբ ընտանիքը բողոք ներկայացրեց, աղջկան ինձնից վերցրեցին»,-պատմել է Մեհմեդը:

Միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում սովորող աղջկա մայրը՝ Հենվան, ով 5 երեխայի մայր է հանդիսանում, նկատելով աղջկա բացակայությունը, դիմում է ոստիկանություն: Հենվան հայտնում է, որ հնարավոր է, որ ամուսինը պարտքի պատճառով վաճառել է երեխային: Սակայն Ահմեդը նշել է, որ չի ճանաչում Մեհմեդին և աղջկա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի: Ի վերջո երեխային հայտնաբերել էին Ադանայի շրջանի գավառներից մեկում տեղակայված վրանում, որտեղ և բնակվում էր Մեհմեդը:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply