Թուրք պատգամավորը Սամաթիայի հարձակումների գործով դիմում է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 17:51

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Անկարայի պատգամավոր Լևենթ Գյոքը դիմել է Թուրքիայի մեջլիսի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովին, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Գյոքը իր դիմումի մեջ առաջ է քաշում այն հանգամանքը, որ Ստամբուլում հայ կանանց սպանություններն ու նրանց նկատմամբ բռնարարքները կարող են լինել էթնիկ կամ կրոնական հողի վրա:

Ընդդիմադիր կուսակցության պատգամավորի դիմումում ասվում է, որ Սամաթիայում և Շիշլիում հարձակումների հետևանքով սպանվել է 2 և վիրավորվել 3 հայ կին: Ըստ Գյոքի` այս հարձակումները վտանգում են համատեղ խաղաղ ապրելու գաղափարը և հասարակության մեջ վախի և անհանգստության պատճառ դառնում: Թուրք պատգամավորը նաև ասել է, որ այն վարկածը, թե հարձակումները գողության նպատակով են իրականացվել, հասարակության մեջ խորացնում է ճգնաժամը:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply