Ֆրանսիայի որոշումը կարևոր քայլ է. Դավութօղլու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 13, 2013 17:51Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արտգործնախարարության շենքում հանդիպում է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ հետ: Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է թուրքական “Anadolu” գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես տեղեկացրել է, որ փոխել է իր դիրքորոշումը Թուրքիայի Եվրամիության անդամակցության հարցում: Ֆրանսիան արդեն իսկ հանել է նախկին վետոն 22-րդ փաթեթի վրայից:
«Սա շատ կարևոր քայլ է Թուրքիայի համար: Ակնկալում ենք, որ առաջիկայում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս քայլով էլ ավելի կզարգանան թուրք-ֆրանսիական հարաբերությունները:
Օրերս Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացվել «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» նոր օրինագիծը, ինչը, թուրքական մամուլի գնահատմամբ, թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր բարդությունների պատճառ է դառնալու:
Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նաև, որ առաջիկայում սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Թուրքիա:






Facebook
Tweet This
Email This Post
