ԶԼՄ.ԿԺԴՀ միջուկային փորձարկումներին մասնակցել է նաև Իրանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 15:58

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Իրանը մասնակցել է վերջերս ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին:

Ինչպես հայտնել են Հյուսիսային Կորեայի իշխանությունները, փորձարկումները կատարվել են մարտագլխիկի ստեղծման աշխատանքների շրջանակներում, որը պետք է տեղադրվի ԱՄՆ-ի տարածքում նպատակակետը խոցելու ունակությամբ  հրթիռի վրա:

Արևմտյան աղբյուրների տեղեկությունների համաձայն, ԿԺԴՀ միջուկային ծրագրին ակտիվորեն մասնակցում է Իրանը.երկրները փոխանակվում են տեխնոլոգիաներով ու աշխատում են ռումբի կատարելագործման վրա: Բացի այդ, անցած սեպտեմբերին Իրանը և ԿԺԴՀ-ն համաձայնագիր են ստորագրել արևմտյան երկրների դեմ:

Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է միջուկային տեխնոլոգիաներ վաճառել բոլոր ցանկացողներին ու,հյուսիսկորեական մարտագլխիկների ձեռքբերման հերթում առաջինը Թեհրանն է: Իսկ հավանական գնորդների մեջ ԶԼՄ-ները նշում են “Ալ Քաիդայի” ահաբեկչական ցանցը ու պաղեստինյան և լիբանանյան “Համասն “ ու “Հզբոլահը”:

Մինչդեռ Իրանը պաշտոնապես քննադատել է ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները ու ողջ աշխարհում միջուկային զենքը ոչնչացնելու կոչ արել : Սակայն, անցած շաբաթ Իրանի նախագահ Ահմադինեջադը խոստովանել է, որ իր երկիրը ըստ էության , արդեն միջուկային կայսրություն է:

Դիտվել է 1618 անգամ:
Print Friendly

Leave a Reply