«Բանանացը» կրկին Կիպրոսում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 13, 2013 15:27

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Երևանի «Բանանց»  ակումբը շարունակում է 2013-ի մրցաշրջանի նախապատրաստությունը:  Թիմը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսում:

«Բանանցը» մեկնել է ուսումնամարզական երկրորդ հավաքի: Երեւանցիները նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն կրկին Կիպրոսում: «Բանանցը»  այս ստուգողական հանդիպումներ է անցկացնելու, բացի այդ էլ փորձարկվելու են նոր ֆուտբոլիստներ: Թիմի կազմում հավաքին մեկնել է նաև պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով փորձաշրջան էր անցնում դոնեցկի «Մետալուրգի» կազմում:

Նախապես արդեն որոշված է, որ «Բանանցը»  ստուգողական հանդիպումներ է անցկացնելու փետրվարի  15-ին, 18-ին և 25-ին: Սակայն տեղում կարող են լինել նաև այլ տարբերակներ: Թիմը Հայաստան է վերադառնալու փետրվարի 27-ին:

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply