Բժիշկներն Անտոնյանի մարմնից դուրս են քաշել 2-մետրանոց խողովակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 14:52

Կուշչևսկի շրջանի կենտրոնական հիվանդանոց տեղափոխված Ալեքսանդր Անտոնյանն ավտոպատահարի հետևանքով անսովոր կերպով վիրավորվել էր: Բժիշկները սարսափած էին. 27-ամյա երիտասարդի կրծքավանդակից դուրս էր ցցվել 5 սմ տրամագծով ջրատար խողովակ: Պարզվեց, որ Ալեքսանդրի ավտոմեքենայի առջից ընթանում էր խողովակներ տեղափոխոող  բեռնատար ու մի պահ վնասվել է խողովակների ամրակցումը: Մետաղական տասնյակ խողովակներ թափվել են ճանապարհին, իսկ դրանցից մեկը` ուղիղ Անտոնյանի մեքենայի վրա:

“Ես սկզբում չհասկացա, թե ինչ կատարվեց: Փորձեցի շրջել մեքենայի ղեկը` երբ տեսա թե ինչպես են խողովակները դես ու դեն թռչում: Հանկարծ մարմինս անզգայացավ, իսկ ձեռքերս կախվեցին: Չէի կարողանում շարժվել.  Նայում էի, թե ինչպես է մեքենան թռչում  առվակի մեջ: Մի քանի րոպեից հասկացա, որ ինձնից խողովակ է դուրս  ցցվել”:

Տեղ հասած  ԱԻՆ-ի մասնագետները կարողացել են սղոցել խողովակի մի հատվածը և շտապօգնություն կանչել, որն էլ նրան հիվանդանոց է տեղափոխել:

Չնայած երկիտասարդը գտնվում էր անգիտակից վիճակում, սիրտը շարունակում էր բաբախել: Զննումներից հետո նրան վիրահատարան տարան:

“Թոքերը ծակվել են, վնասվել է լյարդն ու ստոծանին, սակայն օտար մարմինը սրտից մի քանի մմ հեռավորությամբ է խոցել: Երբ բացեցինք  կրծքավանդակը, սիրտը մետաղի վրա էր բաբախում, իսկ խողովակի մեջ կոտրված կողոսկր էր: Ողնաշարը չի վնասվել, զուտ այն պատահականությամբ, որ խողովակը թեքությամբ է մտել: Իրավիճակը բարդանում էր ուժեղ արյունահոսությամբ”, պատմել է վիրաբույժ Եվգենի Սոլոդունովը:

“Վիրահատությունը 3 ժամ է տևել: Խողովակի ներքևի հատվածը հանել ենք լատեքսով, այն նպատակով, որ ժանգը ներքին օրգաններին չկպչի: Դրանից հետո, խողովակը դուրս է բերվել, ծակված թոքերն ու լյարդը կարվել են,ապա կարվել է կրծքավանդակը”:

Ալեքսանդրը հիվանդանոցում երկու շաբաթ անցկացնելուց հետո դուրս է գրվել: Հիմա կատարվածի մասին հիշեցնում են վիրակապն ու կարերը:

“Ես շնորհակալ եմ Աստծուն ու բժիշկներին, որ ինձ երկրորդ կյանք պարգևցին: Դա իսկական հրաշք էր”,ասել է Ալեքսանդր Անտոնյանը:

 

Դիտվել է 2116 անգամ:
Print Friendly

Leave a Reply