Միջին Արևելքում քաղցրահամ ջուրը սպառվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 14:36

«NASA»-ն Միջին Արևելքին ահազանգել է, որ քաղցրահամ ջուրը տարածաշրջանում շուտով կսպառվի: Այս մասին հողոդրում է թուրքական «Zaman»-ը:
«NASA»-ի ամերիկյան գեոֆիզիկական միության «Water Resources Research» ամսագրի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն՝ Միջին Արևելքը վատ կառավարման, արտեզյան ջրերի պահանջարկի մեծացման և 2007 թվականի երաշտի հետևանքով Մեռյալ ծովի չափով քաղցրահամ ջրի կորուստ է արձանագրվել:
Հետազոտողները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանում և Տիգրիս-եփրատյան ավազանի երկայնքով տեղակայված շրջաններում գրանցվել է ընդանուր առմամբ 144 կմ3 քաղցրահամ ջրի կորուստ:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply