Նոր Զելանդիայում կինը մահացել է օրական 10 լիտր կոկա-կոլա խմելու հետևանքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 13, 2013 14:18
Նոր Զելանդիայում քննվող մի դատական գործում անակնկալ բացահայտումներ են ի հայտ եկել: 30-ամյա Նատաշա Հարիսին դիահերձած բժիշկ Դեյվիդ Քրերը դատարանում նշել է, որ կնոջ մահվան պատճառ դարձած սրտային անբավարարությունն առաջացել է կոֆեինի ազդեցության հետևանքով:
Ըստ թուրքական «Zaman»-ի՝ կնոջ կյանքի ընկեր Քրիսթոֆեր Հոդգինսոնը դատարանին հայտնել է, որ Հարիսը կոկա-կոլայից կախվածություն ուներ: «Առավոտյան արթնանալիս առաջին գործը կոլա խմելն էր, քնելուց առաջ էլ էր կոլա խմում»,-պատմել է Քրիսթոֆերը: Բժիշկն էլ հանգել է այն եզրակացության, որ կոլայի չափից շատ օգտագործումը աննորմալ երևույթներ է առաջացրել Հարիսի օրգանիզմում և դարձել սրտի կաթվածի պատճառ: «Եթե այդքան շատ կոլա չխմեր, այս կերպ չէր զրկվի կյանքից»,-նշել է բժիշկը:
Այս դեպքից հետո բժիշկը Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությանը խորհուրդ է տվել վերանայել խմիչքի վրա գրված զգուշացումները: Նա առաջարկել է կոլայի շշերի վրա գրություն ավելացնել դրա պարունակած կոֆեինի քանակության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
