Պետությունը պատրաստվում է լրիվ արգելել պոռնոգրաֆիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 14:06

Հաշվի առնելով այն փաստը, որ պոռնոգրաֆիական բնույթի  հանրամատչելի նյութերը ծայրահեղ կործանարար են ազդում երեխայի հոգեկանի վրա, պառլամենտը դիտարկում է պոռնոգրաֆիայի լրիվ արգելք` ներառյալ համացանցային պոռնոգրաֆիական նյութերը:

Նման կերպ Իսլանդիան բոլոր շանսերն ունի դառնալու աշխարհում առաջին երկիրը, որը համացանցում պաշտոնական պատերազմ կհայտարարի պոռնոգրաֆիային ու վերջնականապես կազատվի մեր օրերի լրջագույն այդ խնդրից: Գործող օրենքն արգելում է գրաֆիկական պոռնոգրաֆիայի պատրաստումն ու տարածումը, սակայն չի արգելում դրա տեղադրումը համացանցում:

Ենթադրվում է, որ պայքարի առաջին փուլում մասնագետները կհետևեն ու կարգելափակեն IP-հասցեները, որոնք օգտագործվում են պոռնոգրաֆիական նյութեր տարածելու համար: Բացի այդ, Իսլանդիան մտադիր է արգելել փակ պոռնոկայքեր մուտք գործելու իսլանդական բանկերի վճարային քարտերի կիրառումը:

2 տարի առաջ, Իսլանդիայում դադարեցվել է բոլոր ստրիպտիզ-ակումբների գործունեությունը, քանի որ պետությունը գտավ, որ այդ հաստատությունները խախտում են այնտեղ աշխատող կանանց իրավունքները ու կործանարար են ազդում իսլանդական հասարակության վրա:

 

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply