«Հայաստանի շուրջ հետաքրքիր զարգացումներ են սպասվում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 13, 2013 14:12

«Ելակետ»  ակումբում  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսելով  ներքաղաքական  զարգացումների  մասին ասաց, որ, Հայաստանի  իրավիճակը  շարունակում է  բարդանալ, թեև նման  իրավիճակում երկիրն  իր  բնական  հունով  մոտենում է  նախագահական  ընտրություններին  և  այսօր  թատերաբեմում սա է հիմնական թեման: Մինչդեռ  Հայաստանի  շուրջ  հետաքրքիր  զարգացումներ են  հասունանում: Ով էլ ընտրվի  նախագահ,  ազգաբնակչությունը  կբախվի ավելի  լուրջ  խնդիրների, որոնք աստիճանաբար հասունանում են Հայաստանի  շուրջ:

“Մեր  հարևան  երկրներում  ընթանում են  ոչ  միանշանակ  զարգացումներ: Ադրբեջանում արդեն պարզ է, որ պատրաստվում են  ինչ-որ  ներքին  բնույթ  կրող դեպքեր, որի  նպատակն է  թուլացնել Ալիևի  կլանը, որպեսզի հետագայում  հեշտորեն  նրանից  կորզեն  այնպիսի  խոստումներ, որոնք  ձեռնտու են  խոշոր  տերություններին: Խլրտումները զարգանում են  հիմնականում   այնտեղ, որտեղ  բնակվում են  էթնիկ  փոքրամասնությունները: Սա նպատակաուղղված  քաղաքականություն է: Խոսքը  վերաբերում է Իրանի սահմանամերձ  տարածքներին: Ադրբեջանցի ազգայնականները պահանջում են  Պաշտպանության  նախարարի  հրաժարականը , իբրև նա  հայապաշտպան է: Կտեսնեք, թե  ինչ է  կկատարվի  Ադրբեջանում փետրվարի 18-ից  հետո,  մենք  գործ  կունենանք  մեկ այլ Ադրբեջանի  հետ,  նրան սպասում են  առանց  կոնկրետ հետևանքների զարգացումներ: Հիշեք, Ադրբեջանում  ընթացող  խմորումները  կհիշեցնեն Իրաքին”:

Բանախոսի  համոզմամբ Վրաստանում  շարունակվեն Իվանիշվիլու բարեփոխումները, ապա  Սաակաշվիլու  կողմնակիցները  իշխանափոխություն  կանեն: Նա  հորդորեց չհավատալ  հայկական  իշխանությունների  այն  հավաստիացումներին, ըստ որոնց Վրաստանում  իրավիճակը  կայունանում է,  մինչդեռ ամենևին այդպես  չէ:

Անդրադառնալով Ջավախքի  խնդիրներին  բանախոսը նշեց, որ  վրաց  իշխանությունների  կողմից  հրահրվում են հայատյաց տրամադրություններ:  Ջավախքն անորոշության  մեջ է, որովհետև Իվանիշվիլուն  հավատալը մեղմ ասած սխալ է:Հարկավոր է  իմանալ, թե  ինչ է  առաջարկում  նոր  կառավարությունը, իրոք  նպատակ ունի բացել աբխազական  ճանապարհը, բացել աշխատատեղեր,  մշակութային բնագավառում իրական ացնել դրական  քայլեր:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա  այսօր այն բացահայտ սպառնալիք է Հայաստանի  համար: Քրդերն արդեն  պայմանավորվում են  իրենց  բոլոր ստորաբաժանումները  միավորելու  մասին, արդյունքում  կունենան կեսմիլիոնանոց  բանակ, որին  զինում են Իսրայելն ու ԱՄՆ-ում,  պատրաստվում են  խոշոր  պատերազմի: Թող ոմանք  Սիրիյաի  հեղափոխության  շուրջ  ինքնախաբեության  տեսլական  չստեղծեն,  նպատակն է՝  տարածաշրջանում ստեղծել մի  նոր  պետություն, որին  մասնակից են նաև Թուրքիայի  ներկայիս  իշխանությունները: “Փաստորեն  Հայաստանի  հարևանությամբ ստեղծվում է  մի  նոր  պետություն՝Քրդստան: Մենք  քաղաքականապես  ու  բարոյապես  կոչնչանանք,  մենք  կկորցնենք  գլխավոր  խնդիրը՝ նորաստեղծ Քրդստանին չենք  կարող  ապացուցել Հայոց Ցեղասպանության  իրողությունը: Այդ  դեպքում Քրդստանը  Հայաստանին կուղղորդի այլ  ուղղությամբ, ասելով՝ այդ  հարցով դիմեք Թուրքիային: Ի դեպ, թելադրող  կհանդիսանա նաև  մեր հարևան Իրանը”,-հավելեց քաղաքագետը:

Արտաքին զարգացումներն, ըստ քաղաքագետի զավեշտ են, “ինչ  կարելի է  խոսել նրանց  մասին, Ա.Մելիքյանը  պասսիվ է, էպոսագետը՝նույնպես, ընտրարշավը վերածվել է կրկեսի, այս  ֆոնի  վրա քարոզարշավը հետևողականորեն վարում են գործող  նախագահն ու Ր.Հովհաննիսյանը,  իսկ Բագրատյանը մտածում է, որ  մարդիկ  մոռացել են  անցյալը”:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply