Օբաման կարևորում է կիբեռտարածության պաշտպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 13:19

Կիիբեռ-հարձակումներից պաշտպանվելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համակարգչային հաքերներից պաշտպանվելու ենթակառուցվածքների բարելավման կարգադրություն է ստորագրել:

Նախագահը ԱՄՆ կոնգրեսի ամենամյա իր վերջին ուղերձում ասել է, որ ԱՄՆ-ն ենթարկվում է արագորեն ուժգնացող կիբեռ-հարձակումների:

«Մեր թշնամիները ջանում են վնաս հասցնել մեր էլեկտրացանցերին, ֆինանսական կառույցներին և օդային երթևեկության կառավարման համակարգերին», – ասել է Օբաման,-հետագայում մենք չպետք է հետադարձ հայացք նետենք և զարմանանք՝ ինչու ոչինչ չենք արել մեր անվտանգության և տնտեսության իրական սպառնալիքները կանխելու համար»:

Օբաման նշել է, որ իր ուղերձն ուղղված է կիբեռ-պաշտպանության ուժեղացմանը տեղեկատվության փոխանակման միջոցով և ազգային անվտանգության, աշխատավայրերի և գաղտնիքների ապահովման չափանիշների զարգացմանը:

Նախագահը կոնգրեսին նաև կոչ է արել նոր օրենսդրություն ընդունել, որը կառավարությանն առավել լայն իրավասություններ կշնորհի ցանցերի անվտանգությունն ապահովելու և հարձակումները կանխելու համար:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply