ԱՄՆ-ն կսկսի ազատ առևտրային գոտու վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ի հետ. Օբամա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 13:14

ԱՄՆ-ն բանակցություններ կսկսի Եվրոպայի հետ աշխարհի ամենամեծ առևտրային գոտին ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:

Եվրոպան նախկինում բազմիցս  է կոչ արել կնքել առևտրային դաշնագիր, որը կնպաստի ատլանտյան երկու կողմերի զարգացմանը:

Անցյալ տարի տարածաշրջանի երկկողմանի առևտրի շահույթը կազմել է 646 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ԵՄ դաշնագրի կնքման առաջարկը կատարվել է մեկ տարի առաջ և կրկին հրատապ է դարձել բոլորովին վերջերս, երբ կողմերը կարևորեցին համագործակցության միջոցով թույլ տնտեսության աճը խթանելը և աշխատավայրերի ստեղծումը:

Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հյուրընկալել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին և կոչ արել սկսել ազատ առևտրի գոտու բանակցությունները:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply