Ավտոպատահարներ և վրաերթեր հանրապետության տարբեր հատվածներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2013 12:52

Փետրվարի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3307-1012» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին, ժամը 12.45-ին,  Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում իրար են բախվել   «ՎԱԶ-21013»   և  «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը,  ուղևորը, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մերձավան-Փարաքար ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել  է ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի  հետևանքով  ուղևորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար  են բախվել  «ՎԱԶ-21010»  և   «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին, ժամը 10.40-ին, Երևան-Իջևան ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևանի  Բագրատունյաց փողոցի թիվ 13 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին, ժամը 13.45-ին, «Միցուբիշի-Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արարատի մարզի  Շահումյան-Գոլեցյան եղբայրներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply