Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի նոր խայտառակությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2010 14:14

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշում 7 խաղ է անցկացրել և բոլորում էլ պարտություն է կրել: Մերոնք այս անգամ Պորտուգալիայի Տոչա քաղաքում կայացած հանդիպումում 0:7 անփառունակ հաշվով զիջեցին Պորտուգալիայի հավաքականին: Առաջին կեսից հետո տանտիրուհիներն առջևում էին 5:0 հաշվով: Իսկ երկրորդ կեսում նրանք ևս երկու գնդակ խփեցին Աննա Կարպետյանի պաշտպանած դարպասը: Հեթտրիկի հեղինակ դարձավ Էդիտ Ֆեռնանդիշը, ով գնդակներ խփեց 22, 49, 86-րդ րոպեներին: Մեկական անգամ աչքի ընկան Սիլվիա Ռեբելոն (27), Կլաուդիա Նետոն (33), Սոֆիա Վիեյրան (40) և Կարոլե Կոշտան (44): Մեր մարզուհիներն այս մրցաշարում մեկ գնդակ են խփել, իսկ սեփական դարպասը բաց են թողել 39 գնդակ: Վերջին հանդիպումը ընտրական մրցաշարում Հայաստանի կանանց ընտրանին կանցկացնի օգոստոսի 28-ին և կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին:

Դիտվել է 1837 անգամ:
Print Friendly

Leave a Reply