Մեքենան կախվել է կամրջից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2013 12:25

Փետրվարի 12-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն–Մասիս ավտոճանա­պարհին «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 31 ՏՏ 385 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Փիլիպոսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից: Տուժածներ չկան:

Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply