Մեքենան շրջվել է ձորը. կա երկու տուժած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2013 12:21

Այսօր` ժամը 02.31-ին, ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի Տ2995 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ավտոմեքենայի վարորդ, 1955 թ. ծնված Դավիթ Կոնինյանը և ուղևոր` 1962 թ. ծնված Վարուժան Կոնինյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ալավերդիի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Վ. Կոնինյանի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Դ. Կոնինյանինը` ծանր:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply