Ամբողջությամբ այրվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2013 12:17

Փետրվարի 12-ին` ժամը 20.47-ին, ահազանգ է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի 40 հասցեում` «Նեպտուն» մարզահամալիրի մոտ, այրվում է շինություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.01-ին, մարվել՝ 21.20-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Անտոնյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետի պահակակետը` գույքով (9 քմ մակերեսով):

Փետրվարի 13-ին` ժամը 04.24-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին, մարվել` 06.40-ին:

Ամբողջությամբ այրվել են Ս. Մստոյանին  պատկանող տան տանիքը` 160 քմ մակերեսով և ներսում կուտակված կենցաղային իրեր:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply