Ծառն ընկել է մեքենայի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 13, 2013 12:12
Փետրվարի 12-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի 1ա շենքի բակում ծառն ընկել է «ՎԱԶ 2107» մակնիշի 053 ՏՏ 02 պ/հ (վարորդ` Մ. Սարգսյան) ավտոմեքենայի վրա, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել:






Facebook
Tweet This
Email This Post
