Սայլակով թենիսիստուհին հեռանում է սպորտից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 13, 2013 11:59

Թենիսի հոլանդուհի աստղ  Էսթեր Վերգերը, ով սայլակով է տեղաշարժվում,  հայտարարել է, որ հեռանում է սպորտից:

31-ամյա Վերգերը հանրությանը տեղյակ է պահել  որոշման մասին իր միկրոբլոգում, առանց որևէ բացատրություններ տալու:

Պարալիմպիկ խաղերի թենիսի բազմակի չեմպիոնը մամուլի ասուլիս կտա ATP Rotterdam Open-ում:

Վենգերը իր առաջին ոսկե մեդալն է շահել 2000թ.  և 2003թ.  հունվարից ի վեր չի պարտվել ոչ մի խաղում:

«Սա հոյակապ արդյունք է: Ինչու ես պետք է լքեմ թենիսը»,-ասել է նա անցյալ տարի:

Վերգերը թենիս խաղալ է սկսել ութ տարեկանում, երբ նրա ոտքերը վնասվեցին և այլևս չվերականգնեցին իրենց ուժը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply