Կիսամերկ կանայք տոնում են պապի հրաժարականը Փարիզի մայր տաճարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 11:59

Երեքշաբթի ութ ֆեմինիստներ Փարիզի Աստվածամոր տաճարում կիսամերկ տոնում էին Բենեդիկտ XVI-ի անակնկալ հրաժարականը:
Femen շարժման անդամները երկար վերարկու հագնված մտան մայր տաճար: Զանգերը ղողանջելուն պես նրանք վերարկուները պատռեցին:
«Չկա այլևս պապ: Այլևս չկա հոմոֆոբ: Հաջողություն Բենեդիկտ»,-բղավեցին կանայք:
Այցելուները բարձրաձայնեցին կանանց տգեղ արարքի մասին:
«Սա սուրբ վայր է, դուք չեք կարող այստեղ մերկ պարել»,-ասաց մի ֆրանսուհի:
Femen կանանց խումբը հայտնի է իրենց կիսամերկ ակցիաներով Ռուսաստանում, Ուկրաինայում և Լոնդոնում:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply