Իտալացի կինոռեժիսորը ասել է, որ ֆիլմը կանխատեսել է Հռոմի պապի հրաժարականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 11:52

Իտալացի ռեժիսորը, ում նկարած ֆիլմը պատմում է Հռոմի պապի հրաժարականի մասին, երեքշաբթի հարցազրույց է տվել` խոսելով իր  խորհրդավոր հեռատեսության մասին:

«Երբեմն կինոն կարող է առաջ անցնել իրականությունից»,-ասել է 2011թ.  կինոթատրոնների էկրանին բարձրացած  «Համբեմուս Պապամ» ֆիլմի ռեժիսոր Նաննի Մորետին:

Նրա խոսքերով պապի հրաժարականը Սբ. Պետրոսի հրապարակում  հզոր պատկեր էր, որի միջոցով այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես թե Սբ. Պետրոսի բազիլիկը կամ էլ Եկեղեցին փուլ է գալիս:

«Չնայած դա անհավատալի էր և արդիական նշանակություն չուներ, ես ինձ անընդհատ ասում էի՝ սա այն պատմությունն է, որը ես ուզում եմ պատմել: Դա կարող է լինել հնարավոր իրականություն: Ահա և արդյունքը», -ասել է Մորետտին, որը նաև կատակերգություն է նկարահանել Սիլվիո Բերլուսկոնիի մասին:

«Համբեմուս Պապամ»-ը պապի թեկնածու Կարդինալ Մելվիլլի մասին է, ով առաջին անգամ Ս. Պետրոսի հրապարակում ամբոխի առջև ելույթ ունենալուց առաջ խուճապի մեջ է ընկնում:

Կարդինալները հոգեվերլուծաբանի են հրավիրում դեպրեսիան կանխելու համար, սակայն նորանշանակ պապին չի հաջողվում տիրապետել իրեն և հայտարարում է, որ չի կարող ստանձնել պաշտոնը:

Մորետին ասում է, որ ցանկացել է Վատիկանին պատկերել «ավելի մարդկային»:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply