Վենետիկը հեղեղվել է հզոր մակընթացության, տեղացած առատ ձյան և անձրևների պատճառով (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 11:23

Գիշերվա ընթացքում Վենետիկի պատմականը կենտրոնը ջրի տակ է հայտնվել:

Մեծ ջրանցքի ջրի մակարդը բարձրացել է 1,43 սմ-ով և հեղեղել փողոցները, ռեստորանները, ինչպես նաև քաղաքի հայտնի եկեղեցիները:

Ըստ Իտալական լրատվամիջոցների՝ Վենետիկիում տեղի ունեցած թվով 15-րդ ամենաուժեղ մակընթացության արդյունքում քաղաքի 60 տոկոսը ողողվել է ջրով:

Մակընթացության հետևանքներն ավելի են բարդացրել վերջերս Իտալիայի հյուսիսային մասում տեղացած առատ ձյունը և անձրևները:

Մակընթացության կենտրոնի ղեկավար Պաուլո Կանեստրելլի հայտարարության համաձայն՝ մտավախություն կար, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչև 1,60 սմ, սակայն քամիները փոխել են  իրենց ուղղությունը և այդ խնդիրը այևս չկա:

Սա 2000 թ-ից ի վեր Վենետիկում տեղի ունեցող հինգերորդ ամենաուժեղ մակընթացությունն է:

Քաղաքում կարելի է հանդիպել իրենց իրերը գլխների վրա պահող զբոսաշրջիկների, ովքեր դուրս էին եկել մակընթացությունը դիտելու:

Հեղեղները տարվա այս շրջանում սովորական են լողացող քաղաքի համար: Ներկայումս քաղաքը փրկելու համար կառուցվում է 4 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ արգելապատնեշ, որը բաղկացած է Անդրատիկ ծովի մակընթացությունը զսպող 78 պողպատյա մեծ դարպասներից: Նախատեսվում է դրանք շահագործման հանձնել հաջորդ տարի:

 

Դիտվել է 2609 անգամ:
Print Friendly

Leave a Reply