Ավստրալիայի բնիկները հատուկ կարգավիճակ կստանան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 13, 2013 10:57
Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հավանության է արժանացրել մայրցամաքի և Թորեսյան նեղուցի,այսպես կոչված`”առաջին բնակիչների կարգավիճակը”:
Ավելի ուշ պետք է հանրաքվե անցկացվի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու` “Ավստրալիայի առաջին բնակիչներին” բնիկ ճանաչելու համար:
Խորհրդարանը քվեարկել է աբորիգենների կարգավիճակի համար` կառավարության կողմից ներողության 5-ամյակի օրը (կառավարությունը 5 տարի առաջ ներողություն է խնդրել բնիկներից անցյալում նրանց ճնշելու համար):
Դիտվել է 2692 անգամ:





Facebook
Tweet This