Հայոց ցեղասպանության մասին պատմող «The Genex» ֆիլմը կցուցադրվի 2015 թվականի ապրիլի 24-ին (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 10:51

 Հայոց ցեղասպանության մասին պատմող «The Genex» ֆիլմը, որը նկարահանվելու է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղակայված «Edgeart Entertainment» կինոընկերության կողմից, մեծ էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին: Ֆիլմի ռեժիսորը Արտակ Սևադան է, իսկ սցենարի հեղինակը Ալեն Քերտցը: Ֆիլմի կայքում հերքվել է այն ինֆորմացիան, թե ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ Ալ Պաչինոն, Լեոնարդո դի Կապրիոն: Դերասանական կազմի մասին խոսելիս ռեժիորը նշել է միայն Նատալի Պորտմանի և Արմանդ Ասանտեի անունները, իսկ ֆիլմի թրեյլերում հավաքված են հատվածներ տարբեր դերասանների մասնակցությամբ ֆիլմերից:

Թուրքական «Bianet»-ը  գրում է, որ ֆիլմը սկսվելով այն դրվագից, երբ 1869 թվականին Քյոթահյայում ծնված հայ երգահան, երաժշտագետ Կոմիտաս Վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) 1913 թվականին հաշվեհամար է բացում գերմանական բանկում, պատմելու է ցեղասպանության ժամանակ և դրանից հետո գերմանական բանկերի կողմից արևմտահայության գումարների յուրացման մասին, ապա ներկայացվելու է մեր օրերում ամերիկացի մի փաստաբանի կողմից բանկի դեմ մղվող իրավական պայքարը:

Հայկական սփյուռքի որոշ կազմակերպություններ անցած տարիներին հայց էին ներկայացրել «Deutsche Bank» և «Dresdner Bank»-ի դեմ՝ մեղադրելով նրանց 1915 թվականից հետո արևմտահայերին պատկանող 30 տոննա ոսկու յուրացման մեջ: Հայցվորները պաշտպանում էին նաև այն տեսակետը, որ այն ժամանակվա գերմանական կառավարությունը Սիրիայի անապատներում մահացող հարյուր հազարավոր հայերի որպես ստրուկ օգտագործել է Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության համար:

Դիտվել է 3190 անգամ:
Print Friendly

Leave a Reply