Ըմբշամարտը հանվել է 2020թ-ին կայանալիք Օլիմպիական խաղերի ցուցակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 13, 2013 11:00

Միջազգային Օլիմպիական կոմիտեն ըմբշամարտը հանել է 2020թ-ի Օլիմպիական խաղերի ծրագրից:

Այսօր միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկման արդյունքում որոշել է 25 հիմնական խաղերի մեջ հիմնականում կասկածի տակ գտնվող հնգամարտի փոխարեն հանել ընբշամարտը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել այս սպորտաձևով զբաղվողների շրջանում:

Օլիմպիական կոմիտեն օլիպիական մրցումներում նոր խաղ ավելացնելու համար ստիպված է հանել հին խաղերից որևէ մեկը, ինչը արվում է մյուս խաղերի մանրամասն քննարկումից հետո:

Ազատ և հունահռոմեական ոճերից բաղկացած ըմբշամարտը Օլիմպիական խաղեր մուտք է գործել 1896 թ-ի Աթենքի մրցումների ժամանակ:

Ըմբշամարտի մրցումներին մասնակցում են 344 ատլետներ, որոնք պայքարում են 11 մեդալների համար՝ ազատ և հունահոռոմեական ոճերում: 2004թ-ին Աթենքի Օլիմպիական խաղերում մտցվեց նաև կանանց ըմբշամարտը:

Ըստ կոմիտեի խոսնակ Մարկ Ադամսի՝ սա իրականում օլիմպիական խաղերի թարմացման գործընթաց է, և խնդիրը բոլորովին էլ ըմբշամարտի վատը լինելու մեջ չէ, այլ մյուս 25 հիմնական խաղերի դրական կողմերի մեջ է:

Խոսնակը նաև հայտնեց, որ որոշումը կայացվել է մի քանի շրջան տևած գաղտնի քվեարկության արդյունքում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն չի քվեարկել:

Քվերակությունը իրականացվել է 39 չափանիշների համաձայն՝ ներառյալ հեռուստատեսային վարկանիշը, տոմսերի վաճառքը, հակախթանիչային քաղաքականությունը, ինչպես նաև համաշխարհային մասնակցությունը և հանրաճանաչությունը:

Ադամսը ավելացրեց նաև, որ որոշում դեռևս վերջնական չէ, վերջնական որշումը կկայացվի կոմիտեի գլխավոր հանդիպման ժամանակ:

Մայիսին Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքում տեղի կունենա Միջազգային օլիմպիական կոմիտեի հանդիպումը, որտեղ կորոշվի թե որ սպորտաձևը կամ սպորտաձևերը չեն լինի 2020թ-ի մրցումներին: Կոմիտեի հիմնական որոշումը կկայացվի սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք գլխավոր հանդիպման ժամանակ:

Շվեյցարիայում տեղակայաված, Ռաֆաել Մարտինետիի կողմից ղեկավարվող ընբշամարտի միջազգայի ֆեդերացիան դեռևս մեկնաբանություններ չի արել այս կապակցությամբ:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply