Հեռախոսազրույց Ուկրաինայի նորանշանակ վարչապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 1, 2010 14:01

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ազարովին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում։ Վարչապետ Սարգսյանն Ուկրաինայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ երկու երկրների միջեւ կա չիրացված մեծ պոտենցիալ, միաժամանակ առկա են երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ։ Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Այդ կապակցությամբ հանձնաժողովների նախագահներին հանձնարարականներ են տրվել համաձայնեցնել ու կազմել օրակարգ եւ առաջիկայում անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։

Դիտվել է 2149 անգամ:
Print Friendly

Leave a Reply