Չեռնոբիլյան ԱԷԿ-ում փլուզվել է մի պատն ու առաստաղը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 13, 2013 10:32
Չեռնոբիլյան ԱԷԿ-ի №4 բլոկի սարքավորումների սրահում պատերի ու ծածկի մասնակի փլուզում է եղել, որի մակերեսը կազմում է 600 քմ: Նախնական տվյալներով արտակարգ պատահարը տեղի է ունեցել արտադրական հարթակում, ձյան կուտակումից:
Վթարի հետևանքով տուժածներ չկան, կյանքի ու առողջության համար վտանգ նույնպես չկա:
1986- ապրիլի 26-ին տեղի ունեցած աղետից հետո, վթարային բլոկի վրա սարկոֆագ կառուցվեց, որը, վերջին տարիներին աստիճանաբար փլվում է:
Դիտվել է 2663 անգամ:





Facebook
Tweet This