Բաքվում փորձել են կացնահարել Վրաստանի քաղաքացու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 10:35

Ադրբեջանի մայրաքաղաքում Վրաստանի քաղաքացին կացնի բազմաթիվ հարվածներ է ստացել: Այս մահափարձի մասին հաղորդում է “AZE.az”-ը` վկայակոչելով իրավապահ մարմինները:

Ոստիկանության Յասամալի բաժնի աշխատակիցների տվյալներով` Լենքորանի շրջանի բնակիչ Թալեհ Բաղիրովը կոնֆլիկտ է ունեցել Վրաստանի քաղաքացի Էլազ Իսմայիլովի հետ և այդ պատճառով կացնով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա գլխին: Տուժածը գտնվում է հիվանդնաոցում, նրա վիճակը ծանր է:

Ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Բաղիրովին: Հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 2622 անգամ:
Print Friendly

Leave a Reply