Դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2013 10:28

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Փետրվարի 13-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները: Սելիմի լեռնանցքի եւ Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply