Վատիկանը խոստովանել է Հռոմի պապի սրտի խթանիչի առկայության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 1:32

Վատիկանը խոստովանել է, որ Բենեդիկտոս XVI-ի սիրտը խթանիչով է աշխատում ու, այն տեղադրվել է դեռևս նրա կարդինալ եղած ժամանակ: Սակայն,  պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով, պոնտիֆիկի որոշումը կապված չէ հիվանդության հետ: 2012-ի աշնանը, 82-ամյա Պապին վիրահատել են ու  խթանիչի մարտկոցները փոխել, ինչն  իտալական մամուլին մղել է լուր տարածելու , թե հենց դա է նրա հեռանալու պատճառը: Սակայն, Վատիկանը հերքել է այդ ենթադրությունը, ասելով, որ վիրահատությունը պլանային էր:

Լոմբարդին ասել է, որ պոնտիֆիկի հեռացման պատճառը ինչ որ հիվանդություն չէ, այլ հոգևոր վճիռ: Պապը հասկացել է, որ այլևս չի կարող իր պարտականությունները կատարել.”Նա զգում է, որ իր ուժերը տարիքի հետ նվազում են”:

Դիտվել է 2560 անգամ:
Print Friendly

Leave a Reply