Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 13, 2013 0:14

Փետրվարի 12-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով ՀՀ Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Կրակի տակ են հայտնվել մասնավորապես Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Մովսես գյուղերը:

Ինչպես Times.am-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, թշնամին հրադարաի ռեժիմը խախտել է երեկոյան ժամը 21:00-ին` կրակելով նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը (ծնված 1991թ., շարքային): Բարեբախտաբար զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. վնասվել է Մելիքբեկյանի սրունքը:

Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ 22:30-ը: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր չկան: Ադրբեջանցիների հերթական ագրեսիան լռեցվել է պատասխան կրակով:

Ավերածությունների և պատճառված վնասների չափը կհստակեցվի առավոտյան:

Դիտվել է 1897 անգամ:
Print Friendly

Leave a Reply