Թութակը խոսում է երեք լեզուներով, ինչպես նաև անգիր սովորել է մահմեդական հավատքի հռչակագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 21:46

Ռոքեթ անունով թութակը ցուցադրել է իր շաղակրատանքը՝ խոսելով անգլերեն, արաբերեն և ուրդու լեզուներով:

Բազմալեզու ամազոնյան թութակը զարմացնում է անցորդներին արաբերենով «խաղաղությունը թող ձեզ հետ լինի»՝ ‘assalamu alaikum’, մաղթանքով:

Նա անգիր գիտի մահմեդական հավատքի հռչակագիրը, ինչպես նաև ասիական առոգանությամբ խոսում է անգլերեն:

Թութակի տերը՝ 18-ամյա Մահմուդ Էհսանը, հայտնում է, որ իր հայրը պակիստանում թութակներ է պահել և ցանկացել է ևս մեկը ունենալ Անգլիայում:
Ամազոնյան թութակները շատ լավ միմոսներ և շաղակրատներ են:

Ռոքեթը հատկապես սիրում է, երբ ամռան ամիսներին նրա վանդակը տանում են դուրս: Թութակի տերը նշում է նաև, որ թաղամասի բոլոր երեխաները շատ են սիրում նրան և անհամբեր սպասում են նրա՝ տանից դուրս գալունեն:

Դիտվել է 2450 անգամ:
Print Friendly

Leave a Reply